Մի բան եմ հիշել։ Էլի նյարդայնացել եմ։ Պատերազմի օրերին, էն որ արդեն Հադրութ բան , թշնամին վերցրել էր , ամեն ինչ վատ էր , հոկտեմբերի կեսերին էլի, մի օրով տուն եկա. պանիխիդա էի եկել։ Գիշերը մտա տուն, հեռուստացույցը միացրեցի ու աչքովս ընկավ մի շատ, չափազանց կոկիկ հագնված , երեք հատ մեդալ դոշին կախած` քաջարի մարտիկի, հայոց բանակի գերազանցիկի ու լավագույն զինվոր մարզիկի մեդալներով , մի սերժանտի , ազգանունն էլ Միքայելյան էր , ով կանգնած ամբողջ ազգին խաբում էր , թե առաջնագծում ամեն ինչ ընտիր է , հրամանատարությունը թռած չէ , զինվորներին մենակ չեն թողել , կամավորներն էլ դե...
Էդ տղան ու՞ր է , կամ առհասարակ ո՞վ էր , ոչ ոք չի խոսում էդ կոկիկ , լրիվ նոր համազգեստով սերժանտից։ Մենակ չասե՛ք աչքիս է երևացել, քանի որ էնքան կատաղած էի, որ գրեցի աշխարհի ամենալավ բանը քո տան փափուկ տեղաշորն է , մնաց արժանի լինեք դրան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել