Panorama.am-ը գրում է․

«Ադրբեջանի կողմից վերականգնման քողի տակ ապամոնտաժվում և ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգություններից մեկը՝ օկուպացված Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարը»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։

Նրա խոսքով, սա հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը որևէ կերպ չի կարող վերականգնել մի ազգի մշակութային արժեքները, որի դեմ տասնամյակներ շարունակ ամենաբարձր պետական մակարդակով ատելություն է տարածել։

«Շատ պարզ է նպատակը՝ ջնջել հայկական ներկայությունն ու հետքը այս տարածաշրջանում։ Արցախում հայկական քրիստոնեական մշակույթն այլոց վերագրելու այս քաղաքականությունը բազմիցս քննադատության է արժանացել պատմաբանների ու մշակութաբանների կողմից, և հենց սա է նաև պատճառը, որ Ադրբեջանը մինչ օրս թույլ չի տալիս ՅՈւՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական խմբին այցելել տարածաշրջան»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել