Panorama.am-ը գրում է․

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը տելեգրամյան ալիքում գրել է.

«Այսօր մայիսի 1-ն է։ Բոլորին շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Տոն, որը 90-ականներին կարող էինք կորցնել, երբ օբյեկտիվորեն երկիրը հայտնվել էր տնտեսական կոլապսում։ Աշխատանքը, որ պետք է ապահովեր հայերի բարեկեցությունն ու արժանապատիվ կյանքը, դարձել էր դեֆիցիտ։

2000-ականների սկիզբը վերականգնեց մեր հույսը, որ արժանապատիվ աշխատանքով կարող ենք ապրել, ստեղծել ընտանիքներ և դաստիարակել նոր սերունդներ: Մի շարք նոր մասնագիտությունների և մասնագիտացումների ոլորտում Հայաստանը դարձավ տարածաշրջանային առաջատարը` ծրագրավորում և տեղեկատվական տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցություն, առողջապահություն, մշակող արդյունաբերություն և այլն։ Հենց այդ տարիներին երկիրը գոյատևման ռեժիմից անցավ զարգացման ռեժիմի։ Եվ այդ ամենի հիմքում աշխատանքն էր։

Հայերը միշտ էլ հայտնի են եղել իրենց աշխատասիրությամբ: Սերնդից սերունդ փոխանցել են իրենց ընտանեկան մասնագիտական ավանդույթներն ու հմտությունները։ Այսօր էլ, աշխարհի բոլոր հայտնի հայերը առաջին հերթին իրենց գործի ճանաչված վարպետներ են։ Ցանկացած հայի համար ամենակարևորն է` հնարավորություն ունենալ արժանապատիվ աշխատանքով ապահովել սեփական ընտանիքի բարեկեցությունն ու ձեռք բերել բարձր պատիվ։

Հասարակության հավաքական հիշողությունը հատկապես կարճ է դրական ձեռքբերումների հարցում: Հիշողության մեջ ավելի երկար և վառ է պահպանվում վատը, բացասականը։ Բոլոր լավ բաներն արդեն կարծես ձեռքբերումների քսակում են, և մարդիկ ուզում են ինչ որ բան ավելին ու նորը: Այսպես,  վերջին 3 տարիներին Նիկոլն ու նրա թիմը ոչ միայն շատերին հնարավորություն չտվեցին կուտակել նորը, այլ հասցրին նրան, որ ստիպված ենք վատնել նախկինում կուտակածը։

Վերջին երեք տարիներին մենք փաստացի ապրում ենք այն փողերով, որոնք չենք աշխատում. կամ ԵԱՏՄ վարորդներին խաբելով բյուջեն ենք լցնում, կամ էլ մեծ վարկեր ենք վերցնում ու ավելացնում պետական պարտքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել