Ուզում էի պաթոսով հայտարարել, որ որևէ ընտրական ցուցակի մեջ չեմ լինելու։ Հետո հիշեցի, որ երբևէ միտք էլ չեմ ունեցել լինելու )))
Ես փաստաբան եմ, գործս էլ շատ սիրում եմ։
Իսկ ընտրություններին մասնակցելու եմ, գնալու եմ ընտրելու եմ, այնպես եմ անելու, որ հնարավորինս շատ մարդիկ գնան ու ընտրեն։ Ամեն ինչ անելու եմ, որ այս անհայրենիք խելապակասներից ազատվենք, քանի որ այլընտրանքը վերջնական կործանումն է։
Եթե հեղափոխություն անողներ լինեն, դրան էլ կմասնակցեմ մեծ հաճույքով։ Նեմեսիսի մասին խոսողները որոշեն Նեմեսիս անել` խնդրեմ դիմեք։
Բայց այսօր թվարկվածներից միայն ընտրություններն են օրակարգում։
Ուրեմն ընտրություններ так ընտրություններ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել