Երբ 3 տարի առաջ ես հայտարարեցի, որ իմ դեմ քաղաքական հաշվեհարդար են տեսնում կային մարդիկ, որոնք չհավատացին։
Իսկ հիմա փաստերով։
1. Ինձ ձերբակալեցին թուրքի ընդունարանում, այն բանից հետո երբ ես շատ վատ արտահայտվեցի թուրքի մասին, իր իսկ մերձավորի մոտ, ով ապագայում դարձավ պատգամավոր,
2. ԱԱԾ-ում իմ գործը մակագրվեց մի քննիչի, ով` լինելով իրավապահ համակարգի ծառայող, հեղաշրջման օրերին միացավ թուրքին ու արդյունքում աշխատանքի անցավ ԱԱԾ-ում,
3. Իմ դեմ ՄԻԱԿ ցուցմունքը տվել է անձ, ում որդին այնուհետև նշանակվեց Շիրակի մարզպետ,
4. Քննությունը, որի ընթացքում այդպես էլ չստացվեց ապացուցել իմ մեղքը ուղարկվել է դատարան,
5. Եվ վերջում, դատարանում գործը մակագրվում է թուրքի սրտի դատավոր Արմինե Մելիքսետյանին, ով վերջերս շատ "հայտնի" է դարձել։
Ու ձեզ թվում է, թե ինձ կարող եք լռեցնե՞լ։ Երբեք, չի ստացվի։
Շատ շուտով` նորմալ երկրում ու նորմալ դատարանում իմ վրայից բոլոր մեղադրանքները կհանեն։ Իսկ այ ինձ վրա բոլոր գործ կարողները միանշանակ կպատժվեն։ Բան չմնաց, տնեցիքին զգուշացրեք, որ շուտով նստելու եք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել