Մի բան, ինչը Դեմիրճյանը երկար կռիվներից հետո թույլ չտվեց, մի բան, որ Հայաստանի երեք նախագահների օրոք նույնիսկ լավագույն երազներում Ալիևները չէին տեսնի, իրականանում է մեր աջքի առաջ՝ Նիկոլին աջակցողների լուռ համաձայնության ներքո։
Ու եթե վաղը ասեք, թե բա Նիկոլ էինք պաշտպանում, որ Հայաստանը լավ ապրի, հոմ չէինք ուզում, որ երկիրը կորցնենք, հիմիկվանից ասեմ՝ չի անցնելու էտ բացատրությունը։ Դուք թուրքի պլանները Հայաստանի վերաբերյալ իրականացնող իշխանության դեմ հերիք չի չեք գնում, նաև վրա եք տալիս իրա դեմ գնացողներին։
Երբ ասում էի, որ սրանց անհեռատես կամ լավ էլ պլանավորված գործողությունների արդոյւնքում պատերազմա լինելու ու մնանք մենակ, դուք Նիկոլ էիք պաշտպանում։ Եկավ պատերազմ, Արցախը կորցրեցինք։
Հիմա ասում եմ՝ սրանց անհեռատես կամ էլ լավ էլ պլանավորված գործողությունների արդյունքում Սյունիքն ենք կորցնելու մի քանի տարուց, դուք Նիկոլ եք պաշտպանում։
Դուք եք Արցախի կորուստը հնարավոր դարձրել, դուք եք Սյունիքի կորուստը հնարավոր դարձնում։ Նիկոլի ու իր թիմի մասին ամեն ինչ պարզ է, նպատակներն է,լ արժեհամակարգն էլ։ Բայց էտ խմբավորումը ոչ մի բանի չէր հասնի, եթե չլինեիք դուք՝ Նիկոլ պաշտպանողներդ։ Ու վաղը չփորձեք արդարանալ։ Դուք եք մեր պապերի երկիրը ոչնչացնում այսօր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/517design/posts/10159512884564273
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել