Երբ առայժմ սառած, բայց շարունակվող պատերազմական իրավիճակում երկրիդ ոչ բարով ղեկավարը անվտանգային ողնաշար համարվող Սյունիքը իր ձեռամբ և թշնամու պատվերով դարձնում է աքիլեսյան գարշապար:
Երբ բնույթով պրովոկատորը , իր այդպիսի բնույթը դարձնում է քաղաքական գործելաոճ ի շահ երկրիդ թշնամու, որն ունի բացված ախորժակ ավելին քեզանից պոկելու:
Երբ Սյունիքի ղեկավարության մեծ մասը այսօր մեկուսացված է կառավարումից և անվտանգային խնդիրների լուծումից, ինչը իրենց ուսերին էին վերցրել հետպատերազմական ողջ ընթացքում մնալով մենակ թշնամուն դեմ հանդիման:
Այլ կերպ որակել մարդուն, քան սյունեցիներն էին երեկ որակում նրան հնարավոր չէ:
P.S. Բոլորս ենք հիշում «Արցախը Հայաստան է և վերջ» ասելուց հետո Արցախից ինչ մնաց: Սյունեցին ընդամենը թույլ չի տալիս սրան, որ «Սյունիքը Հայաստան է և վերջ» գոռալով իր հայրական տան, հող ու ջրի, օջախի հետ էլ անի այն, ինչ արեց Արցախի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել