Hraparak.am-ը գրում է․
Քիչ առաջ Սյունիքի մարզի սահմանային հատվածում Փահլասարի եւ Դիցմայրի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել. «Ավելի ճիշտ եղել է փոխադարձ հրաձգություն Դիցմայր գյուղի ու Փայլասարի կողմերը»,- մեզ հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը:
Քաղաքապետը տեղեկացրեց, որ կրակոցներ հաճախ են լինում, սակայն այսօրվանն ավելի երկար է տեւել. «Թե որն է պատճառը, ես կարող եմ ասել, որ պատճառ չի լինում, միշտ էլ կրակոցներ լինում են, բայց այսօր անհամեմատ երկար տեւեց»,- ասաց Կապանի քաղաքապետը: Նա այլ ինֆորմացիայի դեռեւս չէր տիրապետում
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/bed76026a14b3a27c412485ed301c454?fbclid=IwAR2GnN9D3AcSwgCCGRXHCpxH6wyqre-9jRSJeCaMUZD8kvrbW6cJAD3FnxQ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել