Իրականում չգիտեմ լամ, թե՞ խնդամ...
ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետը, կոչումով գեներալ-գնդապետ, մարտական ուղի անցած անձ կոչ է անում հրապարակել ԱԽ նիստից ինչ-որ հատված։ Ասենք զինվորական պատիվ, գեներալի ուսադիր... ոչ լսել ենք, ոչ էլ գիտենք։
Թեկուզ եւ դուք ճիշտ եք, ու ձեր իրավացիությունը կարող է հաստատել բացառապես ԱԽ նիստի գաղտնազերծումը։ Եղեք խիզախ ու գլխիկոր համակերպվեք ռազմական գաղտնիքը պահելով՝ սեփական իրավացիությունը չապացուցելու գնով, քանի որ կոնին է դրված այլ գերակա շահ։
Բա ԱԽ վայ-քարտուղարը։ Րոպեն սհաթ գաղտնազերծումներ է անում՝ սեփական իրավացիությունը ապացուցելու համար։
Ոնց-որ երկու հարեւանուհիներ իրար հետ լեզվակռիվ անելուց լինեն։
Ես ամաչում եմ, որ դուք բարձրագույն պետական պաշտոններ եք զբաղեցնում։
Ուզում եմ «նախկին» ԱԽ քարտուղարին, ԳՇ պետին, հաղթանակած բանակին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել