Եղեք խիզախ ու գլխիկոր համակերպվեք ռազմական գաղտնիքը պահելով՝ սեփական իրավացիությունը չապացուցելու գնով, քանի որ կոնին է դրված այլ գերակա շահ


03:56 , 21 ապրիլ, 2021
Իրականում չգիտեմ լամ, թե՞ խնդամ...
ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետը, կոչումով գեներալ-գնդապետ, մարտական ուղի անցած անձ կոչ է անում հրապարակել ԱԽ նիստից ինչ-որ հատված։ Ասենք զինվորական պատիվ, գեներալի ուսադիր... ոչ լսել ենք, ոչ էլ գիտենք։
Թեկուզ եւ դուք ճիշտ եք, ու ձեր իրավացիությունը կարող է հաստատել բացառապես ԱԽ նիստի գաղտնազերծումը։ Եղեք խիզախ ու գլխիկոր համակերպվեք ռազմական գաղտնիքը պահելով՝ սեփական իրավացիությունը չապացուցելու գնով, քանի որ կոնին է դրված այլ գերակա շահ։
Բա ԱԽ վայ-քարտուղարը։ Րոպեն սհաթ գաղտնազերծումներ է անում՝ սեփական իրավացիությունը ապացուցելու համար։
Ոնց-որ երկու հարեւանուհիներ իրար հետ լեզվակռիվ անելուց լինեն։
Ես ամաչում եմ, որ դուք բարձրագույն պետական պաշտոններ եք զբաղեցնում։
Ուզում եմ «նախկին» ԱԽ քարտուղարին, ԳՇ պետին, հաղթանակած բանակին։