Ինչո՞ւ նաև իրենց։ Որովհետև Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը չունի «Հաղթանակի զբոսայգի», չունի հաղթական հորջորջվող պատերազմի հերոսներ, չունի նույն պատերազմում փայլուն իրականացված որևէ ռազմական գործողություն, այլ ունի հիվանդ իշխանություն և հասարակություն, որոնք իրենց մայրերին և երեխաներին թունավորում են մեր զինվորի խրտվիլակներով և գանգերի «խորհրդանիշ» սաղավարտներով:
Այդ հիվանդ կազմավորման հետ հարատև հաշտություն կամ խաղաղ հարևանություն քարոզողը հիվանդ է ինքը, հիվանդ է մեզ այս ամոթալի վիճակին հասցրած՝ Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող և չհեռացող վարչախումբը, հիվանդ կլինենք մենք՝ որպես ազգ և պետություն, եթե հաշտվենք այն մտքի հետ, որ այդ վարչախումբը պետք է շարունակի կառավարել Հայաստանը՝ այն փառապանծ Հայաստանը, որն ունի Նժդեհ, Մոնթե, Լեոնիդ, որն ունի Շուշիի, Քարվաճառի, Բերձորի ազատագրման փայլուն ռազմական գործողություններ, այն Հայաստանը, որը տոնել և տոնելու է իր հաղթանակը, այլ ոչ թե թշնամու պարտությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4288776487827444
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել