Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները բանակի, այսպես ասած, բարեփոխումների վերաբերյալ կարծես ստվերվեց կամ չգիտես ինչպես «լղոզվեց»: Ինչպես նրա նախկին «նորարարական գաղափարները», այնպես էլ սա տարակուսանք և բազում հարցեր է առաջացնում։
Ի՞նչ է նշանակում ժամանակ առ ժամանակ անցնել զինվորական վարժանքներ։
Ի՞նչ սկզբունքով։
Արդյո՞ք ժամկետային զինծառայության և բանակի կրճատման հաշվին։
Եվ ամենակարևոր հարցը.
Ինչու՞ երկրի համար կենսական կարևորության հարցերին լայն արձքագանքներ չեն լինում։
Այնպիսի տպավորություն է, որ բոլորի համար մեկ է։ Կամ, ինչը ավելի վատ է, մարդիկ ընկել են ապատիայի մեջ, և աբսուրդային գաղափարները դարձել են սովորական։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել