Tert.am-ը գրում է.

Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված պուրակում ցուցադրվող իրերը փաստում են այն, որ Ադրբեջանը շատ մեծ թշնամանքով է տրամադրված հայերի նկատմամբ և այնտեղ ամենաբարձր մակարդակով հայատյացության քաղաքականություն է տարվում. Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Բաքվում բացված արցախյան պատերազմին նվիրված ցուցահանդես-պուրակին, որտեղ ցուցադրվել է հայկական զինվորական տեխնիկա և հայ սպանված և վիրավոր զինվորականների մանեկեններ:

«Պուրակում ցուցադրվում են հայ զինվորների սաղավարտները և մեկնաբանում են, որ կրակել են գլխին, այսինքն՝ հայերին գնդակահարելը խրախուսվում է, որից հետո ցուցադրությունն ամբողջականացնելով վիդեո տարբերակով ցուցադրում են իրական կադրեր, որտեղ սպանդի են ենթարկում հայերին, այսինքն՝ սա դասական ռասիզմի կամ հայատյացության դրսևորում է, որը պետք է միազգային արձագանք ստանա: Իհարկե, միջազգային կազմակերպությունները չեն բարձրաձայնի, քանի դեռ Հայաստանը չի բարձրաձայնում այդ մասին»,- նշեց նա:

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ Զանգեզուրը, Երևանը, Սևանը պատմական ադրբեջանական տարածքներ են և պետք է վերադառնալ այնտեղ, բայց ոչ տանկերով, Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ Ալիևն իր խոսքում մեկ ասում է, որ չի ուզում տանկերով գնալ Երևան, սակայն իսկույն ավելացնում է, որ Զանգեզուրի միջանցքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու դեպքում իրենք, անպայման, կվերադառնան Երևան, նա երկիմաստ հայտարարություն է անում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել