Հայերի շվաքից դեռ վախեցող Իլհամ Ալիևի կողմից (դե ինքը գիտի, որ հայերը նիկոլական ուսապարկերը չեն) այսօր բացված խայտառակ այգու կապակցությամբ նրա վրա խիստ քննադատության տարափ է տեղացել մի շարք աշխարհահռչակ լրատվականների ու իրավապաշտպանների կողմից։
Հայաստանի պաշտոնյաներից, սակայն, կրկին արձագանքել է միայն ՄԻՊ Արման Թաթոյանը։
Սորոսական «իրավապաշտպան» խունտայի մասին կարծում եմ խոսելն ավելորդ է, նրանց ուշքն ու միտքը հիմա Ռոբերտ Քոչարյանին որևէ կերպ խանգարելն է։
Այս ֆոնին է, որ իրենցքայլական դեպուտատ Նազելի Բաղդասարյանը որոշել է հիշել 2004 թվականին Բաղրամյան պողոտայում ինչ-որ ցույց ցրելու հանգամանք, ու սրտճմլիկ ստատուսով հանդես եկել։
Ի դեպ ես այդ օրը Բաղրամյանում եմ եղել, բայց Նազելիին չեմ տեսել։
Ու հիմա ո՞նց չասես, թե ցրել են` լավ են արել։ Ձեզ նայելով արդեն հավատում եմ, որ ցրելով կանխել են հերթական ոչնչությունների շքերթը դեպի իշխանական պարգևավճարներ, կանխել են պետության կործանումը, կանխել են պատերազմը, կանխել են հազարավոր լույս երեխեքին մատաղ անելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել