Հենց նոր տեղեկացա, որ Նոր Նորքում 80-ամյա Ավետիք պապիկի բռնի մահվան կապակցությամբ արդեն կա որպես մեղադրյալ ներգրավված անձ։ Մեղադրանքը «առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելն է, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ» (ՀՀ քրօր. 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետ՝ 5-10 տարի ազատազրկման հեռանկարով): Որպես խափանման միջոց է ընտրված գրավը։
Տուժողի ընտանիքին բացատրել եմ, որ խափանման միջոց կալանքը ծայրահեղ միջոց է, և այն կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ մյուս խափանման միջոցները ունակ չեն ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Այդ առումով՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված գրավը թերևս պետք է համարել իրավաչափ՝ քանի դեռ մեղադրյալը նորմալ վարքագիծ է դրսևորում։
Այսօր ավելի վաղ լայվով նշել էի. ունեմ հիմքեր պնդելու, որ նախաքննությունը լինելու է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ։ Այդ լավատեսությունս կարծեք թե հաստատվում է։
Շարունակելու եմ հետևել վարույթին և հարկ եղած դեպքում իրազեկել հանրությանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10225303433997029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել