Այսօր՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 18:15-ի սահմաններում 44-ամյա Արման Զ.-ն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 63-ամյա Անահիտ Հ.-ին։
Վարորդը փախուստի չի դիմել։ Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել