ԼԻՆԵ՛Լ....
Հասկանում եք չէ՞, որ ստահակ կապիտուլյանտը, Արցախը հանձնելով թուրքին, վրեժ է լուծել ՀՀ Նախագահներ Քոչարյանից և Սարգսյանից, փորձ անելով ջնջել Նախագահների լավագույն տարիները: Դրա վրեժի պակասը չզգացին նաև այնպիսի հայորդիներ ինչպիսին էին գեներալներ Մանվել Գրիգորյանը, Արշավիր Ղարամյանը, Սամվել Կարապետյանը, Լևոն Մնացականյանը, Վիտալի Բալասնյանը և այլոք: Ուստի, երբ հետ ես նայում, հասկանում ես, որ դավաճան կապիտուլյանտը պայքարում էր թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի և թե՛ այն մարդկանց դեմ, ովքեր կյանքը չխնայելով պայքարել են թուրքի դեմ ի նպաստ Հայաստանի ու Արցախի:
Եկեք արձանագրենք մի շատ կարևոր փաստ առ այն, որ 2018 թվականի ապրիլին տեղի ունեցածը միայն հակաարցախյան չէր, ավելի ընդգրկուն էր՝ Հայկականության և այն կրողների ու պաշտպանողների դեմ էր: Հայկականության հիմնասյուներն են եղել Հայ Առաքելական Եկեղեցին, ավանդական հայկական ընտանիքը և Հայոց ազգային բանակը: Հե՛տ նայեք նախորդ երեսուն տարիներին ու տեսե՛ք, ովքեր են թիրախավորել այս ինստիտուտները՝ Հայկականության թշնամիներն ու թյուրքականության բարեկամները: Վերջիններս՝ ի դեմս ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ, Հայկականությունն ընդունել են որպես թշնամանք (թերթի՛ր «Երկրի հակառակ կողմը» գրքի էջերը) և այդ տրամաբանությամբ շարժվել առաջ, որդեգրելով թշնամու գաղափարախոսությունը՝ թյուրքականությունը:
Մեզ հաշվի են առել և մեզ հետ դաշնակցել են Հայկականության գաղափարախոսությունը կրելու և պահելու կամքի համար: Հայ-թուրքական բարեկամության մեջ հույս տեսնողները գիտակցորեն և անգիտակցորեն թշնամի են Հայկականությանը: Վերածնված Հայկականությունը, որ առաջին հերթին կհաղթի ներսի թյուրքակականությանը, իսկ դրսի թյուրքակականության դեմ պայքարի համար Հայկականությունն ունի աշխարհագրություն, որտեղ միջնաբերդ է Շուշին...
Հիշեցում. Մենք կենսաբանորեն թշնամիներ ենք թյուրքական ցեղի հետ:
Մեջբերեմ ռազմաքաղաքական, պետական գործիչ, փիլիսոփա, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ,«Ցեղակրոն» Ազգային գաղափարախոսության հիմնադիր, Գարեգին ՆԺԴԵՀԻ խոսքերը. «Թուրքին մի հանցանք ներել կնշանակի երկու նորերը արտոնել: Հայությունը մի օր պիտի ների թրքության, բայց նրան ծնկի բերելուց հետո, միայն»:
Լինել-չլինելու պատմական հարցը հայ Ազգի առաջ բազմիցս է դրվել, և ամեն նման հարցի ուժերի գերլարումով պատասխանել ենք՝ ԼԻՆԵԼ...
Արդիական են ժամանակից դուրս ապրած Ամենայն Հայոց բանաստեղծի խոսքերը.
«Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»: Ազատ Ադամյան
Հ.Գ. Թուրքերի հետ բարեկամություն փնտրողները հայ Ազգի և հայկականության թշնամիներն են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել