1,500.000 միլիոն հայ սպանած թուրքն այլ էր, հիմիկվանը` այլ...
Այսօրվա թուրքը բավարարվել է 5 հազար հայ սպանելով, այսօրվա թուրքը Հայաստանում իշխանություն ա վերցրել։ Այսօրվա թուրքը շատ ավելի խորամանկ է, քան անցյալի թուրքը։ Այսօրվա թուրքը Հայաստանից որպես զբոսաշրջիկ 20 տարի շարունակ թուրքիա գնացող հայերին գուրգուրել է, շոյել է ու ասել, որ մենք բարեկամներ ենք։ Արդյունքում ընդամենը 20 տարվա մեջ Հայաստանում բնակվողների մոտ հակասական կարծիքներ են ստեղծվել թուրքի մասին։ Մեկի համար այն շատ ընդունելի է, մյուսի համար` թշնամի։ Մեկը ուզում է իրենց հետ մերձենալ, մյուսը` ոչ։ Ասել թե որ կարծիքն է գերակշռող ցավոք կժվարանամ։
Ի վերջո հոգուտ թուրքիայի հետ բարեկամանալուն խոսացողների մոտ գերիշխում է միայն մեկ թեզ. սահմանները կբացվեն ու մենք լավ կապրենք։ Լավ ապրել ձգտելու հետ կապված ես անձնապես որևէ խնդիր չեմ տեսնում, եթե այդ ցանկությունը իրական է։ Բայց ամբողջ ողբերգությունը նրանում է, որ մեր ժողովրդի մի մասը կրկին իրենց անձնական անհաջողություններում, աշխատելու ցանկություն չունենալու, չհարստանալու մեջ մեղավոր է գտել։ Այս դեպքում դա փակ ճանապարհներն են (այս թեզի հեղինակը ԼՏՊ էր)։ Այ բացվի ու մենք լավ կապրենք։ Մեկը չկա այդ մարդկանց ասի` էտ ո՞նց եք ավելի լավ ապրելու, ո՞նց։
Դե առաջ Մանվելն էր մեղավոր, Սաշիկը և այլոք։ Այսօր էլ պետք էր նոր մեղավոր նշանակել, որպեսզի տանը դիվանին նստած ու ոչ մի բան չանելով ասես` այ սահմանները բացվեն ու ամեն ինչ կդզվի...
Սա իրականում ազգային մտածելակերպի աղետ է...
Հ.Գ. թուրքիայի հետ այս փուլում սահմանների բացումը բերելու է աննկարագրելի արտագաղթի։ Այդ ճանապարհն են բռնելու հենց բացման կողմնակիցները, քանզի թուրքը իրենց տները լավ գնով կառնի։ Արդյունքում Հայաստանում կմնանք մենք` արդեն թուրքի տակ թուրքի դեմ պայքարողներս...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել