Ի դեպ, մոռացա ասեմ։ Երկու օր առաջ հայկական լրատվականները գրեցին, իբր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքել է Պուտինին։ Սա ԱԽՔ խոսքերի սխալ մեկնաբանություն է. նա չի հերքել Պուտինին։ Նա ընդամենը ասել է, որ «Պատերազմը չի դադարել ոչ թե մեր որոշումների պատճառով, այլ, որ դրան ինտենսիվ մասնակցություն ունի Թուրքիան, Ադրբեջանը, տեռորիստների խումբը»։ Սա բառացի մեջբերում է, և այն ոչ թե ՌԴ նախագահի խոսքերի հերքում է, այլ պարզ ինքնախոստովանություն։ Մարդն ասում է, որ Թուրքիան, Ադրբեջանն ու տեռորիստներն են ազդել իրենց որոշումների վրա։ Նորությու՞ն էր։ Իհարկե ոչ։
Ճիշտ հակառակը՝ կարծում եմ հիմա Պուտինին էլ արդեն պարզ կլինի, թե ինչու է Փաշինյանը մերժել պատերազմը կանգնեցնելու իր առաջարկը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10224400011687581
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել