իկոլ Փաշինյանը մարտի 9-ին այցելել էր Գավառ քաղաք, շրջել Հացառատ թաղամասի թիվ 2 դպրոցում։ Նա Գավառ էր այցելել «ավանդական» ձևով՝ հազարների հասնող ոստիկանների ուղեկցությամբ։ Լրատվամիջոցները հայտնեցին, որ ոստիկաններ ու ոստիկանական մեքենաներ են եղել ամենուր՝ քաղաքում, Հացառատ թաղամասի՝ դպրոցից ոչ հեռու գտնվող անտառում, բարձունքների վրա, բոլոր անկյուններում, որտեղ հնարավոր է։ Քաղաքացիները նկատել են բազմաթիվ դիպուկահարների, որոնք անգամ ծառայությունը գաղտնի իրականացնելու ջանք չեն թափել։
Տարածված լուսանկարներից երևում է նաև, որ Փաշինյանը դպրոց է մտել գլուխները դիմակով ծածկած և ավտոմատներով զինված հատուկջոկատայինների հետ, ինչն ահաբեկել է երեխաներին։
Թե ինչ թատերական ներկայացումներ են տեղի ունենում Փաշինյանի մարզային այցելությունների ժամանակ՝ բոլորին է հայտնի: Իսկ թե ինչպես է վարչապետը երախտահատույց լինում նշված թատրոններին «ինքնակամ» ներկայացած քաղաքացիներին՝ ցույց կտանք ստորև:
Այսպես՝ Yerkir.am-ի տնօրինության տակ է գտնվում Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած քաղաքացիներից մեկի՝ Գավառի Սարուխան գյուղի բնակիչ Ռեփսիկ Սարդարյանի անդորրագիրը, ըստ որի՝ հենց Փաշինյանի՝ Գավառ այցի ժամանակ Ռեփսիկ Սարդարյանին վարչապետի ֆոնդից փոխանցվել է 50.000 դրամ: Նշված գումարը փոխանցվել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով, անդորրագրի «նպատակ» դաշտի դիմաց նշված է․ «Տրանզիտ OLDTRANS 1Դրամական աջակցություն վարչապետի ֆոնդից Ռեփսիկ Սարդարյանին»: Քաղաքացու կողմից այն կանխիկացվել է բանկի՝ Գավառի («Կամո») մասնաճյուղից՝ Փաշինյանի հետ հանդիպումից երեք օր անց:
Վ․ Սարգսյան