Արագածոտնի մարզում ի թիվս այլ հիմարությունների, ասել է, թե բա ներկայումս իրավիճակը այնպիսին է, որ այն ուժերը, որոնք Ղարաբաղի հարցի շահարկումով ժողովրդին օտարել են իշխանությունից, այդ նույն ուժերը ուզում են պատմությունը կրկնեն:
Ո՞ր ուժերը այ երկրի թիվ մեկ թշնամի:
Ինքդ քո մասի՞ն ես խոսում:
Ծախու.... Ղարաբաղի անունը մի տուր գոնե...
Ադրբեջանի ազգային հերոս նիկոլը նաև «դուխով ու հպարտորեն» հայտարարել է, որ կոմունիկացիաների բացումը ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, եթե որևէ մեկն ասի, թե այն ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք: ok dan cenq havata...
Բայց եկեք հիշենք նրա այն թեզը, համաձայն որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պիտի ընդունելի լիներ Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար: Ու ի՞նչ: Արդյունքում ու՞մ համար ընդունելի եղավ, այո´, Ադրբեջանի:
Իսկ հիմա ինչի՞ պիտի հենց իրեն հավատանք, մի մարդու, ով անվերապահորեն առաջ է տանում Ադրբեջանի շահերը, ով ՀՀ ամենաչստացված ղեկավարն է, ով 44 օր խաբել է ժողովրդին ու տարել գիտակցված պարտության, ով 2+ տարի ավիրել է երկրի բոլոր ինստիտուտները, ով չունի արժեքներ, կամ իր արժեքները ոչ մի կետում չեն համընկնում հայ մարդու արժեքների հետ:
Նիկոլի ո՞ր արժանիքի համար պիտի հավատալ իրեն...
Մի նո քոմմենթ, նոնսենս միտք ևս «Մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիևն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ. Նիկոլ Փաշինյան
Մեկնաբանությունները ձեզ եմ թողնում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել