Որեւէ պարագայում լրագրողի նկատմամբ ճնշումը, ոտնձգությունը, ոչ բարեկիրթ վերաբերմունքը՝ չի կարելի նոռմալ համարել, ինչպես նաեւ չդատապարտել։ Լրագրողի մասնագիտական գործունեությունը իրենից շատ զգայուն գործընթաց է ներակայացնում։ Իշխանական լիազորություններով օժտված հանրային պաշտոնյան պարզապես դատապարտված է հարգալից վերաբերմունք ցուցաբերելու լրագրողների նկատմամբ։
Նախարարի եւ լրագրողի միջեւ տեղի ունեցած ինցիդենտը պետք է արժանանա խորը եւ համապարփակ քննության, որի արդյունքը պետք է լինի իրավական գնահատականը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել