Նախարարի եւ լրագրողի միջեւ տեղի ունեցած ինցիդենտը պետք է արժանանա խորը եւ համապարփակ քննության, որի արդյունքը պետք է լինի իրավական գնահատականը


21:26 , 18 մարտ, 2021
Որեւէ պարագայում լրագրողի նկատմամբ ճնշումը, ոտնձգությունը, ոչ բարեկիրթ վերաբերմունքը՝ չի կարելի նոռմալ համարել, ինչպես նաեւ չդատապարտել։ Լրագրողի մասնագիտական գործունեությունը իրենից շատ զգայուն գործընթաց է ներակայացնում։ Իշխանական լիազորություններով օժտված հանրային պաշտոնյան պարզապես դատապարտված է հարգալից վերաբերմունք ցուցաբերելու լրագրողների նկատմամբ։
Նախարարի եւ լրագրողի միջեւ տեղի ունեցած ինցիդենտը պետք է արժանանա խորը եւ համապարփակ քննության, որի արդյունքը պետք է լինի իրավական գնահատականը։