Արտահերթ ընտրությունների օրը կհրապարակվի այսօր կամ վաղը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Չքննարկելով առհասարակ այն փաստը, որ հայ ժողովրդի թշնամին չպիտի կազմակերպի արտահերթ ընտրություններ, շարունակ մի կասկած է բզկտում ինձ...
Քիչ թե շատ ճանաչելով սրիկային ու իր իշխանությունը պահելու տեսակին, մտավախություն ունեմ, որ ընտրությունները կդնի մայիսի 7-8, որ մայիսի 9-ի Շուշիի ազատագրումը, որն ինքը հանձնեց, լրահոսի մեջ կորցնի:
Հաղթելու պարագայում առանց ամաչել կհայտարարի եռատոն, պարտվելու դեպքում` հանրության ուշադրությունը շեղված կլինի:
Դե իրենք ընտանիքով ու իրանց խունտայով սիրում են թոփ թեմաներ... Սա զուտ մտքովս է անցնում. չստացվի այնպես թե միտք տվեցի իրենց.... Ամեն ստորություն սպասելի է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել