365news.am-ը գրում է.

Այս տարի նշվում է հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը:

Ի նշանավորումն այդ հատկանշական իրադարձության «Դիալոգ» կազմակերպությունը «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագիծը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համատեղ նախաձեռնել են «Հերոսական բալլադ» համերգ-ձեռնարկը:

Իբրև միջոցառման խորագիր ընտրվել է Առնո Բաբաջանյանի՝ դաշնամուրի և նվագախմբի համար գրված ստեղծագործության անվանումը, որը հայ ժողովրդի պատմության հերոսական էջերի մասին է:

«Հերոսական բալլադ» համերգ-ձեռնարկը տեղի կունենա մարտի 18-ին, ժամը՝ 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել