Նման դավաճանության մասին էր խոսվում Շուշիի մշակույթի տան ռմբակոծությունից հետո։ Լուրեր էինք ստանում, թե եղել են դեպքեր, որ հենց տեղում՝ հայտնաբերելով դավաճաններին, գնդակահարել են։
Հետո դավաճանության թեման ավելի վեր բարձրացավ, սկսեցին խոսել Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին, անգամ դավաճանության «գինն» էր շրջանառվում՝ 5 միլիարդ դոլար։ Դե, իսկ պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո իշխանությունը խոսում էր «նախկինների» կողմից իրականացված դավաճանության մասին։
Վարչապետն իր ելույթներում պատմություններ էր պատմում, թե ինչպես զինապահեստի բանալիներն ինչ-որ մեկը չի տվել, որ զինվորները զենք վերցնեն, թե ինչպես են գնացել ռազմի դաշտ և համոզել կռվողներին, որ «Նիկոլը սաղ ծախել ա՝ մի կռվեք» և այլն։ Իսկ վերջին շրջանում դավաճանության թեման հասավ միջազգային կազմակերպություններին։
Պարզվեց, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ աշխարհով մեկ հայտնի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիա Քլարկ-Հաթինգն է լրտեսական գործունեությամբ զբաղվել, համենայնդեպս՝ այդ լուրերը դեռ հիմնովին հերքված չեն, և դա է պատճառը, որ նա լքել է Հայաստանը, թեև ՀՀ կառավարության պաշտոնական բացատրությունն այլ էր՝ «աշխատանքում թերացումներ», ինչի հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը համաձայն չէ։
Նախօրեին նման մեղադրանքներ հնչեցին ականազերծող «HALO Trust» կազմակերպության հասցեին։ Ի՞նչ է կատարվել Հայաստանում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել