Armeniasputnik.am-ը գրում է․

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին և այդ համատեքստում ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակման առթիվ ՀՀ նախագահի առարկություններին և վարչապետի հրամանագիրը չստորագրելուն։

Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ` նախագահի և վարչապետի միջև հակամարտություն չկա, պարզապես Արմեն Սարգսյանը փորձում է չեզոք դիրք գրավել, բավարարել և՛ իշխանության, և՛ ընդդիմության պահանջները` ձգտելով փոխզիջումային որոշումներ կայացնել իր պատկերացումների շրջանակներում։ Սակայն այդ որոշումներն, ըստ Բոզոյանի, ստացվում են ի օգուտ իշխանության։ 

«Եթե նախագահն Արտակ Դավթյանի նշանակումը փաստացի չի հաստատում և չի ուղարկում ՍԴ, դա նշանակում է, որ երեք օրվա ընթացքում Արտակ Դավթյանն օրենքի ուժով դառնում է ԳՇ պետ։ Արմեն Սարգսյանը հակամարտության մեջ չի մտնում Փաշինյանի հետ, սակայն նրանից փորձում է տարանջատվել` հաշվի առնելով, թե հանրության մեջ ինչ տրամադրություններ կան վարչապետի վերաբերյալ»,–նշեց քաղաքագետը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել