365news.am-ը գրում է.

Երեկ «Բոհեմ» թատրոնում կայացավ  դերասան Աղաս Մանուկյանի «Աղասի 10 կանայք» սթենդ ափ ներկայացման պրեմիերան: Շուրջ մեկ տարի ներկայացումը դարակում մնալուց հետո, կանանց տոների առիթով այն առաջին անգամ ցուցադրվեց:

«Անցած տարի ես պլանավորել էի «Աղասի 10 կանայք» ներկայացումը, որը համավարակի պատճառով հետաձգվեց, որոշեցինք պրեմիերան անել այս տարվա մարտի 9-ին, քանի որ հանվել են որոշ սահմանափակումներ»,-նշեց դերասանը:

Ներկայացումն ամբողջությամբ կանանց մասին է, հերոսուհիները և պատմությունները հորինած չեն, ավելին՝ Աղասը նշեց, այն հերոսուհիների մասին է, ովքեր եղել են նրա կյանքում: Սցենարի վրա մեծ թիմ է աշխատել, սցենարիստներ՝ Վահան Մովսեսյանը, Սարգիս Կալպակյանը և Արտուշ Գևորգյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել