Բայց խորքում այստեղ այլ բան կա՝ նման հեքիաթները կոչված են քողարկել այդ փաստը, որ իշխանության համապատասխան կառույցները պատշաճ ջանքեր չեն գործադրում՝ գերիներին վերադարձնելու համար:
Ճիշտ նույն ձևով զինվորների ճաշացանկը հարստացնելը կամ զինծառայողներին ներքնազգեստ բաժանելը լավ շոուներ էին, որոնք, սակայն չէին կարող փոխարինել ժամանակակից սպառազինությանը և ամենօրյա կազմակերպչական աշխատանքին:
Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում իրավիճակը և դրա վերաբերյալ իշխանության իրականացվող (իսկ հիմնականում՝ չիրականացվող) քայլերը քարոզչությունը գերագնահատելու մեկ այլ դրսևորում են: Կրկնվող պատմություն է. համացանցում հայտնվում են կադրեր, որոնք վկայում են, որ Սյունիքի մարզում ադրբեջանցի զինծառայողներն իրենց պաստառներով և դրոշներով հայտնվում են մեր բնակավայրերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Դրան հետևում է պաշտոնական «ջղային» հերքումը, որն ավարտվում է «հորդորում ենք զերծ մնալ կեղծ և ստահոդ լուրերից» կոչով, իսկ ԱԱԾ-ն, իր բուն գործը թողած, փորձում է արգելել բոլոր նկարահանումները (ինչն, ի դեպ, գործնականում անիրագործելի է):
Բայց եթե անգամ հնարավոր է արգելափակել տեղեկատվությունը, կոծկել ճշմարտությունը, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ իրավիճակը բարվոք է: Ի՞նչ է, այդ գյուղերի բնակիչները չե՞ն տեսնում, թե ինչ է կատարվում: Ինչպիսին պիտի լինի իշխանության մոտեցումը նման դեպքերում: Իմ կարծիքով, «դեղատոմսը» շատ պարզ է. պետք է ասել ճշմարտությունը, ոչ թե փորձել ֆռռացնել մարդկանց՝ բացասական վերաբերմունքից խուսափելու համար»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել