168.am-ը գրում է․
«Առողջ հեգնանքը սոցիալական ցանցի լավագույն զենքն է, և ավելի լավ է չարձագանքենք վիրավորանքներին»,-РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Ինչ վերաբերում է իմ պատասխաններին, ես միշտ ելնում եմ նրանից, որ դրանք պետք է հարգալից լինեն, բայց ոչ ձանձրալի: Եվ ինձ թվում է, որ առողջ հեգնանքը լավագույն զենքն է և՛ պաշտպանության, և՛ հարձակման համար», – ասել է Զախարովան:
Նա նշել է, որ հիմնական բանը, որն առաջնորդում է ինտերնետում հաղորդակցվելիս, կարծիքի ազատությունն է.
«Ես հասկանում եմ, որ երբեմն կարող են վիճահարույց գնահատականներ լինել: Եվ երբեմն մարդկանց մեկնաբանությունները նույնիսկ անարդար են միմյանց նկատմամբ: Ես հասկանում եմ, թե քանի բոտ և, այսպես ասած, կեղծ հաշիվներ են փորձում մասնակցել այս քննարկմանը, բայց ես դեռ կարծիքի արտահայտման ազատության կողմնակից եմ. դա հիմնական սկզբունք է», – ասել է նա