ՀՀԿ երիտ. թևի ղեկավար

Այսօր Ադրբեջանի ոմն պատգամավոր (Ասեֆ Գաջիևը) day.az -ին կարծիք է հայտնել, թե Հայաստանը դառնալու է Եվրոպայի կույրաղիքը։ Թե ինչու է ադրբեջանցիների սիրտը մրմռում Հայաստան-Եվրոպա խորացող հարաբերություններից և բազմավեկտոր քաղաքականությունից, դժվար չէ պատկերացնել։ Ադրբեջանն այսօր մի երկիր է, որ չունի իր ինքնուրույն արտաքին քաղաքականությունը, ալիևյան տոտալիտար համակարգը արգելափակում է ժողովրդավարական ցանկացած զարգացում։ Եվ միջնադարյան բարքերով երկիր հիշեցնող Ադրբեջանը չէ, որ պետք է դատողություններ անի Հայաստանի արտաքին քաղաքականության մասին։ Տարածաշրջանում Հայաստանը միակն է, որ ժողովրդավարական գործընթացների շնորհիվ հասել է նրան, որ ասոցացման համաձայնագիր է ստորագրում Եվրամիության հետ։ Մինչդեռ Ադրբեջանը, իր ունեցած ռեսուրսներով հանդերձ, շատ հեռու է եվրոպական ընտանիքից։ Ադրբեջանն այսօր՝ նախագահական ընտրություններից առաջ, շատ է սպասում ՌԴ նախագահ Պուտինի այցին։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր և ոչ մի գործընկերոջ հետ ազնիվ չի եղել, և ոչ մի պայմանավորվածություն կյանքի չի կոչվել։ Վկան Ադրբեջանի հետ բանակցային գործընթացն է։ Ինչ վերաբերում է Հայաստանը կույրաղիքի հետ համեմատելուն, ապա չասեմ, թե Ադրբեջանն ինչ օրգան-համակարգ է հիշեցնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել