Tert.am-ը գրում է.

Ռուս խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում. ռուս խաղաղպահները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում  27 դիտակետերում:

Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեակագրում, հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: «Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումն ու մարդասիրական օգնության տրամադրումը բնակչությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել