Այս պահի դրությամբ Գլխավոր Շտաբը կապիտուլիացիայի է ենթարկվել երկրորդ անգամ:
Երկրորդ անգամ սեփական անգործության, սեփական հիմարության և սեփական երկչոտության պատճառով:
Ուրիշ ոչ ոքի մի մեղադրե´ք: Հայտարարություններով միայն գործող գեներալակույտի տեղը աղբանոցն է, ուր էլ նրան ուղարկում է շատ ավելի վճռական ու անամոթ աղբապետը:
Ոչինչ որ դրա հետ միասին աղբանոց է ուղարկվում նաև ժողովուրդն ու երկիրը: Ոչինչ որ այլևս Հայաստանում խստագույն բռնատիրություն է լինելու: Բոլորս էլ արժանի ենք դրան: Մենք ենք հոժար և համաձայն եղել դրան, մենք էլ դա ստանում ենք:
Դեռևս ամեն ինչ չէ կորսված սակայն: Դեռ չի մեռել հույսը, որ մինչ այս պահը իրեն ամենաանհեթեթ ու ամենաանվճռական կերպով պահած գեներալիտետը վերջապես կհիշի, որ զինվորական է և որ պարտք ունի ապահովելու երկրի անվտանգությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել