Ինձ թվում է, որ այս պահին իշխանության կողմից հաստատված է հետևյալ սցենարը. վաղը Օնիկ Գասպարյանը, օրենքի ուժով, կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Իր տեղը շատ արագ կնշանակվի իշխանության հրամանները կատարելուն համաձայնություն տված զինվորական, որի թիվ մեկ խնդիրն է լինելու մնացած զինվորականներին լռեցնելը։ Ըստ ամենայնի վաղը գիշերը ուշ իշխանությունը կկիրառի ուժ և կբացի Բաղրամյան պողոտան` վստահ լինելով, որ բանակը այլևս չի խառնվի։
Սա անշուշտ հնարավոր է կանխել։ Առաջին մարդն ով կարող է սա կանխել` Հանրապետության Նախագահն է, որը դեռ ունի ժամանակ, վարչապետի որոշումը Սահմանադրական Դատարանում վիճարկելու համար։ Ճիշտն ասած իր վրա շատ հույս չեմ դնում...
Երկրորդ մարդը, ով կարող է սա կանխել, դա Օնիկ Գասպարյանն է. Նա պետք է առավոտյան շուտ հրավիրի մամուլի ասուլիս և իրավապահ համակարգին ու հանրությանը ներկայացնի պատերազմի ընթացքում դավաճանի արձակած անօրինական և պարտությանը տանող որոշումները։ Որպես օրինակ նշեմ զորահավաքի կասեցման մասին հնարավոր փաստաթուղթը, կամ դրան փոխարինող մեկ այլ ապացույց։ Դրանից անմիջապես հետո ՀՀ Գլխավոր Դատախազին չի մնա որևէ այլ բան, քան միջնորդել վարչապետին ձերբակալելու հարցում։
Կան իհարկե այլ սցենարներ, բայց այս պահին ես ներկայացնում եմ միայն վերը նշված երկուսը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել