News.am-ը գրում է․

Հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերության կողմից վարձակալած «Boeing 737-300» ինքնաթիռի առեղծվածային անհետացման գործընթացը, ամենայն հավանականությամբ, կազմակերպվել է լիտվական, պարսկական եւ հայկական ընկերությունների համագործակցությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը։

Նավիկ Խաչատրյանի խոսքով՝ վարձակալության վերցված օդանավը վաճառել Իրանին  հնարավորություն ունի միայն տերը, այս դեպքում՝ Լիտվան. «Այսինքն՝ շատ մեծ հնարավորություն կա, որ ներգրավված է ոչ միայն օդանավի տերը, այլ նաեւ ընկերությունը (լիզինգային ընկերությունը): Եթե օրենքով շարժվենք, ապա մեր ՔԱԿ-ը, հանդիսանալով ICAO-ի ներկայացուցիչը ՀՀ-ում, իմանալով, որ մեր երկիրը վավերացրել է Քեյփթաունի կոնվենցիան` որը իր հերթին նմանօրինակ դեպքերում պահանջում է արտերկրյա սեփականատիրոջը հետ վերադարձնել իր գույքը, պետք է անմիջապես արգելեր Fly Armenia-ի կողմից օդանավի հետագա շահագործումը, ՀՀ օդային ռեեստրի մեջ չեղարկեր EK-FAA օդանավի գրանցումը եւ ՀՀ տարածքում օդանավը հանձներ սեփականատիրոջը կամ իրենց օդաչուական անձնակազմին»։

Խաչատրյանը նշեց, որ այլ բան է, եթե այն գնվեր ավիաընկերության կողմից, ոչ թե վարձակալությամբ վերցվեր. «Եթե լիներ հայկական, ապա ինչ ուզեին՝ կարող էին անել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել