Սա չգրել չէի կարող...
Դավաճանը, մինչ իր վերջնական հեռացումն, ևս մեկ վատություն արեց հայ ազգին.
Այսօր նա Հայ Ազգին ավելացրեց ևս մեկ պիտակ` անթասիբ, զրոյական արժեքային համակարգով Ազգ։ Այո, շատ դաժան է հնչում, բայց և փաստ է։
Օգտագործելով ողջ պետական ռեսուրսը, նա սպիտելով, վախեցնելով և այլ մեթոդներ կիրառելով կիսով չափ լցրեց Հանրապետության հրապարակը։ Լցրեց հանուն իր անձի, այլ ոչ երկրի։ Լցրեց և ողջ աշխարհի մոտ ևս մեկ անգամ խայտառակ արեց մեր հինավուրց ժողովուրդին։ Ի՞նչ են մտածելու օտար պետություններում, թշնամի պետություններում ապրող մարդիկ։ Միայն մեկ բան` Հայ ժողովուրդը թասիբ չունի, հայ ժողովուրդը նամուս չունի։ Ունենար, ապա հրապարակը դատարկ կլիներ, մեջտեղն էլ կախաղան կլիներ, կողքն էլ հերթ...
Բայց ոչ, այդպես չեղավ։ Շատերը կասեն, որ ստիպված են եկել։ Մի գուցե։
Բայց ես կասեմ, որ դուք ձեր իսկ Ազգն ենք խայտառակ արել։
Մի քանի ամիս առաջ, թուրք դավաճանը մեզ դարձրեց պարտված Ազգ, իսկ այսօր պարտվածին ավելացրեց անթասիբը։
Ի՞նչ ասեմ, իրոք չգիտեմ։
նիկոլը 3 տարում պղծեց ամեն ինչ։ Մեր երկիրը, մեր հաղթանակը, մեր հերոսներին, մեր Արցախը և ամենակարևորը` մեր հոգին։
Մենք թեպետ գիտենք, որ հետ ենք բերելու կորցրածը, բայց այսօր պարտված ենք։ Մենք թեպետ գիտենք, որ կրկին երկիր կկառուցենք, բայց այն այսօր կազմաքանդված է։ Մենք թեպետ գիտենք, որ կրկին վերելք ենք ապրելու, բայց այսօր մենք ցեղասպանվում ենք։
Ապագան պայծառ է, լի դրականով, բայց ներկան սև է ու լի արյունով։
Հ.Գ. Չգիտեմ էլ, հասկացա՞ն այսօր նիկոլի հանրահավաքին մասնակցողները, որ ևս մեկ անգամ մեզ խայտառակ արեցին ողջ աշխարհով։ Իրոք չգիտեմ։ Ասեմ ավելին, կարևոր էլ չէ, քանզի փաստը արդեն կա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել