Այս կիրակի օրով կցանկանայի բոլորին հիշեցնել, որ իմ պաշտպանյալ, երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը շարունակում է տրամաբանությանը և իրավագիտությանը հակասող պայմաններում մնալ կալանավորված «Ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Աբազյանի» քրեական գործով։
Առաջադրված մեղադրանքը ոչ միայն ծայրահեղ ապօրինի է, անհիմն և որևէ կերպ չփաստարկված, այլև գործով կա առերևույթ փաստական տվյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրչտյանի կողմից Արամ Սարգսյանին կալանավորած դատավոր Վահագն Մելիքյանի նկատմամբ գործադրած ուղղակի ճնշման և նրան ապօրինի կալանավորելու հանձնարարական տալու վերաբերյալ։
Բացառությամբ Արթուր Մկրտչյանի կողմից նման ճնշում գործադրելու՝ անհնար է պատկերացնել, թե ինչը կարող էր ստիպել երկարամյա դատավոր Վահագն Մելիքյանին հիմնավոր կասկածի առկայությունը հաստատել, առավել ևս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածով, այն պայմաններում երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները նախ՝ կասեցվել են Սահմանադրական դատարանի կողմից, իսկ ապա՝ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին ուժը կորցրած ճանաչվել Կառավարության կողմից։
А тем временем Гагик Согомонян кайфует.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել