Եթե բարեփոխումների անվան տակ փորձում են ներկայացնել սահմանային ծառայության իրականացումը Սյունիքի, Վայոց ձոր կամ Գեղարքունիքի մարզերում, ապա դա ոչ թե ռեֆորմ է, այլ իրավիճակից բխող գործողություններ, որոնց արդյունավետության գնահատումն առանձին քննարկման առարկա է։
Եթե խոսքը Արցախ գնացող զորակոչի դադարեցման և լրացուցիչ պայմանագրայինների հավաքագրման մասին է, ապա որևէ մեկը ինձ չի կարող համոզել, որ դա բարեփոխում է, որովհետև նախ դա դեռ չի խոսում պրոֆեսիոնալ բանակի կազմավորման մասին, երկրորդ, դա բարեփոխում չէ՝ փակուղուց դուրս գալու միջոց է, որի լուծումներն ու արդյունավետությունն այլ քննարկման դաշտում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել