Բարեփոխումնե՞ր, թե՞ իրադրությունից բխող փոփոխություններ Զինված ուժերում


11:12 , 24 փետրվար, 2021
Եթե բարեփոխումների անվան տակ փորձում են ներկայացնել սահմանային ծառայության իրականացումը Սյունիքի, Վայոց ձոր կամ Գեղարքունիքի մարզերում, ապա դա ոչ թե ռեֆորմ է, այլ իրավիճակից բխող գործողություններ, որոնց արդյունավետության գնահատումն առանձին քննարկման առարկա է։
Եթե խոսքը Արցախ գնացող զորակոչի դադարեցման և լրացուցիչ պայմանագրայինների հավաքագրման մասին է, ապա որևէ մեկը ինձ չի կարող համոզել, որ դա բարեփոխում է, որովհետև նախ դա դեռ չի խոսում պրոֆեսիոնալ բանակի կազմավորման մասին, երկրորդ, դա բարեփոխում չէ՝ փակուղուց դուրս գալու միջոց է, որի լուծումներն ու արդյունավետությունն այլ քննարկման դաշտում է։
Կից նյութն այստեղ՝ Բարեփոխումնե՞ր, թե՞ իրադրությունից բխող փոփոխություններ Զինված ուժերում․ Տիգրան Աբրահամյան