Որևէ հիմնավորում չկա, թե ինչու նախկին պատգամավորը և ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարը պետք է իրենց տեսակետներն արտահայտեին «ֆեյքի» միջոցով, որն, ինչպես տեսնում եք, շարունակում է իր «ֆեյքային» գործունեությունը՝ այդ մարդկանց ազատազրկելուց հետո:
ԱԱԾ-ի ներկայացրած տեքստը, որում իբր բացահայտվում է վարչապետի և «Իմ քայլի» մասին փիս-փիս բաներ գրող ինչ-որ «հանցավոր խումբ», իմ տպավորությամբ, բացարձակապես իրավական բնույթ չի կրում, դա ուղղակի քաղաքական մեղադրանք է:
Ի դեպ, եթե «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ» և այլ նման կոպիտ, տգեղ, անպարկեշտ արտահայտություններ գրելը քրեական հանցագործություն է և ինչ-որ շերտի նկատմամբ ատելության հրահրում, ապա «շնաբարո դուրսպրծուկներ», «պատերի տակ վնգստացողներ» ասելը նույնպիսի հանցագործություն է:
Կասկածում եմ, որ ԱԱԾ-ի տեքստի տակ կստորագրի որևէ իրավաբան՝ ո՞վ կցանկանա խայտառակ լինել: 2018 թվականի հեղափոխության հայտարարագրված նպատակներից մեկը՝ իրավական պետության ստեղծումը, իրականություն չի դարձել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել