365news.am-ը գրում է.

Մոդելի Լյուսի Հայրապետյանը օրեր առաջ է վերադարձել Մալդիվներից: Ծովափնյա հանգստի հիշողությունները և տպավորությունները դեռ թարմ են, որոնց մասին կիսվել է 365news.am-ի հետ զրույցում: Մոդելի հետ խոսել ենք նաև հանգստի ժամանակ հրապարակած, ինչպես ինքն է ասում չարաճճի տեսանյութից և դրա արձագանքի մասին:  

«Իրականում ես առանց ծով չեմ պատկերացնում ինձ և մի տարի շարունակ խելագարվում էի դրա բացակայությունից: Հանգստյան համար ընտրեցինք Մալդիվները, ճիշտ է սիրահարների համար է նախատեսված և մենք մտածում էինք՝ գնալու ենք և ձանձրանանք, բայց մեր տուր օպերատորը  խորհուրդ տվեց այնպիսի հյուրանոց, որտեղ երիտասարդներ էին: Իրականում սպասում էինք ձանձրալի հանգիստ բայց ստացվեց լրիվ հակառակը»:

Հանգստի մեկնել էին երեք աղջիկներով: Պատմում է, որ երրրոդ ընկերուհին ամբողջ օրը գիրք էր կարդում, բայց օրեր անց վարակվել է աղջիկների խենթություններով. «Երբ երեքս միասին էինք, շատ ուրախ էր: Այնտեղ շատ սպորտային բաներ չէինք անում, ես դայվինգից վախենում էի, ինչքան էլ որ փոքրի շնաձկներ էին լողում, բայց չէի ուզում մտնել ջուրը: Ընդհանուր առմամբ, ամբողջ օրը պարում էինք, կամ լողավազանի մոտ բարձր երաժշտություն էինք միացնում, ուրախանում էինք, կամ կենդանի երաժշտությամբ ռեստորան կար այնտեղ էինք գնում: Ամբողջ օրն ակտիվ էինք անցկացնում, հեռախոսներն էլ մի կողմ էինք դրել և ընկերներս նեղանում էին, երբ զանգում էին, իսկ ես չէի պատասխանում»:

Լյուսին ծննդյան օրը նշել է Մալդինվներում, առահասարակ այդ օրը սիրում է Հայաստանից դուրս անցկացնել. «Ես իմ ծննդյան օրը շատ եմ սիրում և անկացնում եմ Հայաստանից դուրս: Նախորդ տարի Դոմինիկյան Հանրապետությունում էի: Այս տարի բեռնաթափման տարի էր գործերի առումով, դրա համար հասկացա, որ ժամանակ ունենք և պետք է գնալ»:

Մոդելի ճանապարհորդական ընկերը քույրն է՝ Մարիամը, իհարկե մինչև այն ժամանակ, երբ վերջինս ամուսնացավ.«Իմ քույրն էլ կգար, պարզապես նա խիստ ամուսին ունի և ամուսնու կարծիքով, ես չափազանց ակտիվ եմ հանգստանում: Քույրիկիս գալը նույնիսկ անգամ չքննարկվեց, ես իհարկե առաջարկեցի, բայց ասաց՝ արի ես պարզապես Վիլենին չասեմ: Իհարկե չգիտեմ, մեր Բալիի գնալու հարցի ինչպես է լինելու, քանի որ մենք սերֆինգ քշել շատ ենք սիրում, գուցե մեր փեսան որոշի մեզ միանալ»:

Մալդիներից մոդելը տեսանյութ էր հրապարակել, ինչպես հիմա նա է ասում՝ բավականին չարաճճի, բայց այն տարածվել է, որպեսզ սկանդալային բնույթի. «Ինձ համար շատ ծիծաղելի է, երբ այդ տեսանյութը սկանդալային են համարում: Ես այնքան թեթև եմ տանում, եթե իմանայի, որ այդ տեսանյութն այդքան լավ կընդունվի, մի քիչ ավելի շատ կաշխատեի դրա վրա:) Իրականում շատ ակնթարթային է ստացվել, ընկերուհուս ասացի՝ «Բումերանգ» կանե՞ս, հետո արդեն հյուրանոցի համարում լսում էինք «Хочу с тобой на карантин» երգն      ասացի՝ ինչ համապատասխանում է երգն այս տեսանյութին: Ամեն ինչ այնքան սիրուն ստացվեց, որ որոշեցի տեղադրեմ, հետո հասկացա, որ 40.000-ից ավելի դիտումը ուրեմը ինչ-որ մի բան եղել է և տեսա հրապարակումներ, որ «Լյուսին ամբողջությամբ մերկացել է լողափին»: Ուզում էի հասկանալ, որտե՞ղ են տեսել ամբողջությամբ մերկանալ: Իրականում, եթե ես ամբողջությամբ մերկանայի, շատ ավելի հայտնի կլինեի ու շատ գումար կաշխատեի: Ցավոք սրտի այդ ազատության մակարդակին չեմ»:)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել