News.am-ը գրում է․

ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը զրուցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ` մի քանի օր անց այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հայտարարեց, որ գործ է ունենալու թագավորի, այլ ոչ թե նրա թագաժառանգի հետ, իսկ ԱՄՆ պաշտոնյաները կհամագործակցեն իրենց կոնտրագենտների հետ թագավորությունում, փոխանցում է Reuters-ը:

Թագաժառանգ արքայազն Մուհամեդը, ով նաեւ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարն է, Պենտագոնի ղեկավարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, հատկապես` պաշտպանության ոլորտում, հայտնում է SPA պետական լրատվական գործակալությունը:

Օսթինը վերահաստատել է երկու երկրների ռազմավարական պաշտպանական գործընկերության կարեւորությունը եւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստակամ են օգնելու Ռիադին պաշտպանվել` դատապարտելով հութի խմբավորումների կողմից թագավորության վրա կատարված հարձակումները Եմենում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել