ԳԱԼԱ TV-ն գրում է.
Նոյեմբերի 9-ից հետո գերեվարված անձանց հարազատների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Շիրակի մարզպետարանում մեկնարկում է։
Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ի թղթակիցը, կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներն անվանական ներս են հրավիրում հարազատներին։
Լրագրողներին փոխանցվեց, որ հավատարմագրում չի արվել, քանի որ գերեվարված անձանց հարազատների հետ հանդիպումը փակ է լինելու։
Հիշեցնենք, որ անհետ կորածների ու գերիների հարազատները մի շարք ակցիաներ են իրականացրել Գյումրիում եւ մարզի ավտոճանապարհներին: Նրանք պահանջում են հստակ տեղեկություններ փոխանցել իրենց հարազատների մասին, ինչպես նաև կոնկրետ քայլեր ձեռնարկել նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Նյութի աղբյուր՝ https://galatv.am/hy/2936040/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել