Գերիների հարազատների հետ Փաշինյանի փակ հանդիպումը մեկնարկում է. նրանց անվանական ներս են հրավիրում. «ԳԱԼԱ»


13:17 , 17 փետրվար, 2021

ԳԱԼԱ TV-ն գրում է.

Նոյեմբերի 9-ից հետո գերեվարված անձանց հարազատների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Շիրակի մարզպետարանում մեկնարկում է։

Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ի թղթակիցը, կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներն անվանական ներս են հրավիրում հարազատներին։

Լրագրողներին փոխանցվեց, որ հավատարմագրում չի արվել, քանի որ գերեվարված անձանց հարազատների հետ հանդիպումը փակ է լինելու։

Հիշեցնենք, որ անհետ կորածների ու գերիների հարազատները մի շարք ակցիաներ են իրականացրել Գյումրիում եւ մարզի ավտոճանապարհներին: Նրանք պահանջում են հստակ տեղեկություններ փոխանցել իրենց հարազատների մասին, ինչպես նաև կոնկրետ քայլեր ձեռնարկել նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: