Այսօր տեղի ունեցավ պատերազմում զոհված հերոս կապիտան Իշխան Պետրոսյանի դստեր` Թագուհու պսակադրությունը: Այս օրվան Իշխանը սպասում էր հոգու թրթիռով, հայրական սրտի ողջ ջերմությամբ և ոգևորությամբ պատրաստվում էր դստեր հարսանիքին: Բայց…. Եղավ պատերազմ, հայրենիքը Իշխանին կանչեց ու տարավ դեպի անմահություն:
Նրան վիճակված չէր ներկա գտնվել այդ պսակադրությանը, և այսօր Թագուհին ինքն է հարսի շորով այցելել հոր շիրիմին: Իսկապես որ, նայել առանց արցունքների այս տեսարանին` հնարավոր չէ:
Սրտանց շնորհավորում եմ Թագուհուն և Աշոտին ընտանիք կազմելու առթիվ և մաղթում անսպառ երջանկություն: May be an image of 1 person and outdoors
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել