168.am-ը գրում է․
Քիչ առաջ «Հրապարակը» տեղեկացրել էր, որ Հանրապետության հրապարակում տեղադրված վրանում է գտնվում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
168.am-ին հաջողվեց ճշտել, որ այսօր Հանրապետության հրապարակում տեղադրված վրանում Հայաստանի հանրապետական կուսակցության հերթափոխի օրն էր, և ՀՀԿ առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել էր այցելել վրանում հերթապահություն իրականացնող հանրապետականներին, շփվել թե իր կուսակիցների և թե վրանում գտնվում շարքային քաղաքացիների հետ։
Քիչ առաջ 168.am-ի տեղեկություններով` Նախագահը լքել է վրանը։ Հանդիպման մասին այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2021/02/11/1460593.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



