Կարճ՝ Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։
Ռազմավարական դաշնակցի ներսում ցանկացած ապակայունացում Հայաստանի համար հղի է կործանարար հետեւանքներով։ Հիշեք 1917-ի հեղափոխությունը ու դրան հետեւած ռուսական զորքի դուրս բերումը տարածաշրջանից։
Հատկապես այսօրվա վիճակում, երբ Արցախից մնացած հատվածի գոյությունը եւ Հայաստանի ներկա հարաբերական անվտանգությունը բացառապես ռուսական գործոնի արդյունք են, Ռուսաստանի ամրությունն ու կանխատեսելիությունը օրհասական են դառնում մեզ համար։
Մի մոռացեք նաեւ, որ նման հսկա պետություններում լարվածությունը բերում է նաեւ աշխարհաքաղաքական փոթորիկների, որոնցում մենք Հարավային Կովկասում բացարձակ շահագրգիռ չենք։
Թե ինչ է լինում պետությունների հետ փողոցային իշխանազավթման դեպքում, մեզ, հայերիս, այլեւս պետք չէ բացատրել։ Իսկ Նավալնիի հայատյաց հայտարարությունների մասին էլ չհիշեցնեմ։
Ամուր ու ազդեցիկ Ռուսաստանը մեր կենսական անհրաժեշտությունն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10223956100028492
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



