Ամերիկացի կոնգրեսական Սթիվեն Լինչը վարակվել է կորոնավիրուսով Pfizer/BioNTech տեսակի պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալուց հետո: Այս մասին տեղեկացնում է The Washington Post պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ Լինչը երկրորդ պատվաստումն իրականացրել է մինչ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը, որը տեղի է ունեցել հունվարի 20-ին, սակայն պատվաստումների ստույգ ամսաթիվը չի նշվում:
Ըստ կոնգրեսականի խոսնակի, արարողության նախօրեին Լինչի անալիզի պատասխանը բացասական էր:
Նշվում է, որ չնայած քաղաքական գործչի հիվանդությունն առանց ախտանշանների է, այնուամենայնիվ, առաջիկա 7 օրվա ընթացքում կոնգրեսականը կաշխատի հեռակա՝ կարանտինի պատճառով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել