Ամերիկացի կոնգրեսականը Pfizer տեսակի պատվաստանյութով կրկնակի պատվաստումից հետո վարակվել է կորոնավիրուսով


15:12 , 31 հունվար, 2021

Ամերիկացի կոնգրեսական Սթիվեն Լինչը վարակվել է կորոնավիրուսով  Pfizer/BioNTech տեսակի պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստանալուց հետո: Այս մասին տեղեկացնում է The Washington Post պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ Լինչը երկրորդ պատվաստումն իրականացրել է մինչ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը, որը տեղի է ունեցել հունվարի 20-ին, սակայն պատվաստումների ստույգ ամսաթիվը չի նշվում:

Ըստ կոնգրեսականի խոսնակի, արարողության նախօրեին Լինչի անալիզի պատասխանը բացասական էր:

Նշվում է, որ չնայած քաղաքական գործչի հիվանդությունն առանց ախտանշանների է, այնուամենայնիվ, առաջիկա 7 օրվա ընթացքում կոնգրեսականը կաշխատի հեռակա՝ կարանտինի պատճառով: