Հետաքրքիր է՝ նիկոլի համար մինչ օրս աշխատողների մեջ չկա՞ մեկը, որ գոնե դրան մի կերպ բացատրի այն պարզ ճշմարտությունը, որ հայկական վերահսկողության ներքո գտնվող Շուշին՝ ադրբեջանական ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐՈՎ, մեկ բան է, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Շուշին մեկ այլ բան:
Չկա՞ մեկը որ դրան հարց ուղղի՝ թե հայկական վերահսկողության ներքո գտնվող քաղաքում ադրբեջանցի փախստականների քանի՞ տոկոսն էր գալու ու բնակություն հաստատելու:
Չկա՞ մեկը, որ մեջը մի փոքր հայրենասիրություն գտնի ու դրան ասի, որ իր հայտարարությունների պատճառով էլ ավելի կործանարար հետևանքների ու անվերադարձ կորուստների առաջ ենք կանգնելու:
Չկա՞ մեկը, որ դրան ստիպի խոստովանել այն փաստը, որ եթե ընդուներ Ռուսաստանի նախագահի առաջարկն ու հոկտեմբերի 19-20-ին կանգնեցներ պատերազմը (ինչին նիկոլն էլ այսօրվա լայվով ակամայից խոստովանեց, որ համաձայն է եղել ալիևը), առաջին հերթին չէինք ունենա այսքան մեծ թվով զոհեր, անհետ կորածներ, հաշմանդամ դարձած երեխաներ, խեղված ճակատագրեր ու տարածքային այդքան մեծ կորուստներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել